Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն առաջարկել է Մոսկվայի Լուկովի նրբանցքը, որտեղ գտնվում է կուսակցության կենտրոնակայանը, անվանափոխել Վլադիմիր Ժիրինովսկու անունով։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Դումայում խմբակցության ղեկավարի տեղակալ Յարոսլավ Նիլովը։
«Կայացել է կուսակցության բարձրագույն խորհրդի նիստ, մենք որոշում ենք կայացրել և պնդելու ենք, որ Լուկովի նրբանցքը, որտեղ գտնվում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանը և որտեղ սկսվել է կուսակցության պատմությունը, վերանվանվի Ժիրինովսկու նրբանցք»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Ժիրինովսկին կյանքից հեռացել է 75 տարեկանում՝ երկարատև հիվանդությունից հետո։