01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները «մաքրել են» Մարիուպոլի կենտրոնը ուկրաինական զինված կազմավորումներից: Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մարիուպոլում՝ քաղաքի կենտրոնական հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ, կարելի է ասել, որ հիմնական մարտերն ավարտվել են», - ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Նա հայտնել է նաև, որ ուկրաինացի ազգայնականները հերթական սադրանքն են ձեռնարկել նավահանգստում և հրկիզել «Դոնբաս» նավը։ Գերատեսչությունը չի բացառել, որ մոտ ապագայում ուկրաինական և արտասահմանյան լրատվամիջոցները «ռուս զինվորականներին վարկաբեկելու համար կսկսեն տեսանյութեր տարածել նավի անձնակազմի սպանված անդամների վերաբերյալ»։