կարևոր
601 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-07 11:14

Հայ-չինական հարաբերությունների զարգացումը առանցքային պետք է լինի ցանկացած իշխանության համար․ Խամոյան

Հայ-չինական հարաբերությունների զարգացումը առանցքային պետք է լինի ցանկացած իշխանության համար․ Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1992թ․ ապրիլի 6-ին, Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։

Հայ-չինական հարաբերությունները այս տարիների ընթացքում դինամիկ զարգացում են ապրել, դիվանագիտական հարաբերությունների առնվազն 26 տարիների ընթացքում մեր երկրների միջեւ չեն առաջացել քաղաքական անհամաձայնություններ, ավելին՝ եղել է աջակցություն սկզբունքային հարցերի շուրջ, իսկ մեր ժողովուրդների բարեկամությունը միմիայն ամրապնդվել է։

Չինաստանն, իր օրինակով, ցույց է տվել աշխարհին, որ կարող է զարգանալ, դառնալ գերտերություն՝ առանց պատերազմներ հրահրելու։ Սա պատմական լավագույն օրինակ կարող է դառնալ, եւ հարգանքի արժանի աշխարհի խաղացողների կողմից։ Եւ ինչպես Չինաստանի նախագահ Սի Ծինփին է ասել՝ աշխարհում չկան մեծ կամ փոքր երկրներ, կան երկրներ, որոնք կարողանում են ինչ-որ բան անել, եւ՝ ոչ։

Հայ-չինական հարաբերությունների զարգացումը առանցքային պետք է լինի ցանկացած իշխանության համար, այդ հարաբերությունների զարգացման համար պետք է ներդրվեն ահռելի ջանքեր, իսկ տնտեսական համագործակցության ընդլայնման կարեւորությունն այլեւս դառնում է պարզ ճշմարտություն։

Շնորհավորում եմ մեզ եւ բարեկամ Չինաստանին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Տեսանյութը Ռոբերտ Քոչարյանի՝ 2004թ․-ի Չինաստան կատարած պետական այցից է»։