կարևոր
484 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-07 11:03

Դեսպան Հովհաննես Իգիթյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային

Դեսպան Հովհաննես Իգիթյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային

Ապրիլի 6-ին Լիտվայում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային:

Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Նաուսեդան ընդգծել է, որ Լիտվան շարունակելու է սատարել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին: Ի թիվս մի շարք հարցերի, զրուցակիցները քննարկել են Հայաստանում և Արցախում անվտանգային առկա մարտահրավերները, իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և ներուժը՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում:

Լիտվայի նախագահը, շնորհավորելով դեսպան Հովհաննես Իգիթյանին նշանակման կապակցությամբ, հույս է հայտնել, որ վերջինս իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-լիտվական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով աջակցել դեսպանին՝ առաքելության իրականացման գործում։