կարևոր
712 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-07 10:57

Մի քանի օր հետո բանաձևը քննարկվեց ՌԴ Պետդումայում․ Ժիրինովսկին հօգուտ դրա ընդունման հրաշալի ելույթ ունեցավ․ Բագրատյան

Մի քանի օր հետո բանաձևը քննարկվեց ՌԴ Պետդումայում․ Ժիրինովսկին հօգուտ դրա ընդունման հրաշալի ելույթ ունեցավ․ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է․ 

Երեկ մահացել է Վ.Ժիրինովսկին։ Նրա հետ շփվել եմ 2 անգամ։ Դրանցից արժանահիշատակը 1995թ մեր հանդիպումն էր։ ՌԴ պետդումայում քննարկվում էր հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Հեշտ չէր։ Շատերը գտնում էին, որ այդ քայլից հետո ՌԴ-Թուրքիա հարաբերությունները կարող են փլուզվել։ Բոլոր ճակատներով աշխատում էինք։ Ես մեր դեսպանին խնդրեցի կազմակերպել հանդիպում Վլադիմիր Վոլֆովիչի հետ։ Հանդիպումը հեշտ չէր ընթանում։

Ասում էր. վստա՞հ ես, որ նման որոշում ձեզ պետք է։ Մտածում էի, ինձ է ստուգում, թե՝ կատակում է։ Հանդիպումը ձգձգվում էր։ Հիշեցի նման դեպքերում պաուզա անելու մասին Վոսի խորհուրդը։ Պայուսակից հանեցի "Վլադիմիր Ժիրինովսկի" ապրանքանիշով կոնյակը։ Շատ ուրախացավ։ Ասաց, դուք սրանից շա՞տ եք արտադրում։ Ասացի, ամենահայտնի կոնյակն է Հայաստանում։ Ասաց իրո՞ք։ Պատասխանեցի, կատակ է։ Ասաց, դե որ ստում ես, բանաձևին կողմ չեմ լինի։ Մի քանի օր հետո բանաձևը քննարկվեց ՌԴ Պետդումայում։ Վլադիմիր Ժիրինովսկին հօգուտ դրա ընդունման հրաշալի ելույթ ունեցավ։