կարևոր
421 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-07 10:00

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր 314 դահլիճում նիստ է գումարել։ Այսօր կքննարկվեն հետևյալ հարցերը.

1. Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետեւյալ նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու մասին․

1)  Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին։ Հիմնական զեկուցող` պատգամավոր Արամ Վարդևանյան Հարակից զեկուցող(ներ)`  պատգամավոր Արթուր Դավթյան, հրավիրվածներ` Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյան։

2)  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին։ Հիմնական զեկուցող` պատգամավոր Արթուր Ղազինյան, հարակից զեկուցող(ներ)` պատգամավոր Արփինե Դավոյան, հրավիրվածներ` Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյան։

3)  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին։ Հիմնական զեկուցող` պատգամավոր Արամ Վարդևանյան, հարակից զեկուցող(ներ)` պատգամավոր Արթուր Դավթյան, հրավիրվածներ` Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյան։

4)  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին։ Հիմնական զեկուցող`  պատգամավոր Արամ Վարդևանյան, հարակից զեկուցող(ներ)` պատգամավոր Արթուր Դավթյան, հրավիրվածներ` Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյան։

5)  ա) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

      բ) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին։ Հիմնական զեկուցող` պատգամավոր Թագուհի Թովմասյան, հարակից զեկուցող(ներ)` պատգամավոր Վահագն Հովակիմյան, հրավիրվածներ` Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության  նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանց։

6)  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Հիմնական զեկուցող` պատգամավոր Սերգեյ Բագրատյան, հարակից զեկուցող(ներ)` պատգամավոր Լիլիթ Մինասյան, հրավիրվածներ` Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյան։