կարևոր
1561 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-07 09:08

Կայունությունը, անվտանգությունն ու զարգացումը Հարավային Կովկասում անչափ կարևոր են Եվրամիության համար․ Շառլ Միշել

Կայունությունը, անվտանգությունն ու զարգացումը Հարավային Կովկասում անչափ կարևոր են Եվրամիության համար․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն արդունավետ է անվանել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումը՝ ընդգծելով, որ խաղաղ բանակցությունների կոնկրետ գործընթաց սկսելու վերաբերյալ որոշում է կայացվել։ Այս մասին Միշելն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հենց նոր մենք հիանալի և արդյունավետ հանդիպում ունեցանք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ։ Կայունությունը, անվտանգությունն ու զարգացումը Հարավային Կովկասում անչափ կարևոր են Եվրամիության համար։ Հետևաբար մենք աջակցում ենք բոլոր դրական ջանքերին ու վստահության հաստատման միջոցներին և այս գիշեր մեծ հաջողության ենք հասել, իսկ սա նշանակում է, որ մենք միասին որոշել ենք սկսել խաղաղ բանակցությունների կոնկրետ գործընթաց, նախապատրաստել հնարավոր խաղաղության համաձայնագիրն ու լուծել այդ համաձայնագրի համար անհրաժեշտ բոլոր տարրերը»,- ասել է Միշելը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև հայտնել է, որ ձեռք է բերվել համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ 

«Եռակողմ հանդիպման ժամանակ կարևոր քայլ է կատարվել ճիշտ ուղղությամբ,  դա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ լուծված է, սակայն նշանակում է, որ մենք առաջընթաց ենք գրանցել, քանի որ ավելի լավ ենք հասկանում՝ որոնք են այն կարևոր տարրերը  հնարավորինս շուտ կայուն համաձայնության հասնելու համար, որպեսզի գանք ընդհանուր հայտարարի և ապահովենք խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն ամբողջ տարածաշրջանում»,- ընդգծել է նա։