01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որը աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 8-ին Մոսկվայում նախատեսված են Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների բանակցությունները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախատեսում են մանրամասն քննարկել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանն ու խորացմանն ուղղված քայլերը։
«Բացի այդ, մտքերի մանրակրկիտ փոխանակում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11–ին և նոյեմբերի 26–ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ»,- հավելել է Զախարովան։