01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ֆրանսիա մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիներին այլեւս պետք չեն պատվաստման հավաստագրեր, թեստեր եւ հատուկ հիմնավորումներ: Այդ մասին, հետեւում Է Ռուսաստանում այս երկրի հյուպատոսության տեղեկատվությունից:
«Ռուսաստանից Ֆրանսիա մուտքի համար այլեւս պետք չի լինի ներկայացնել ՇՊՌ-թեստերի կամ հակագեների թեստերի բացասական արդյունքներ: Նաեւ այլեւս հարկավոր չԷ միջազգային ուղեւորության հավաստագիր եւ մուտքի համար ծանրակշիռ պատճառների առկայության ապացույցներ»,-ասվում Է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Ֆրանսիան ապրիլի 1-ին վերսկսել Է ռուսաստանցիներին բոլոր տեսակի այցագրեր տալը: Նախնական գրանցման դիմումների ընդունումը բաց Է Ռուսաստանի VFS Global 18 այցագրային կենտրոններում: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով ներկայում չկան Ֆրանսիա ուղիղ չվերթներ: Այդ երկիր կարելի Է հասնել Ստամբուլի, Բահրեյնի կամ Դուբայի տարածքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: