կարևոր
1645 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-06 17:02

Նորանկախ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը` «Փյունիկ»-ը, տոնում է 30-ամյակը

Նորանկախ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը` «Փյունիկ»-ը, տոնում է 30-ամյակը

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տոնում է հիմնադրման 30-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ակումբը հիմնադրվել է 1992թ․-ին և մինչև 1995թ․-ը կրել Է ՀՄԸՄ («Հոմենեթմեն») անունը, իսկ 1995թ․-ին վերանվանվել՝ «Փյունիկ»։  

«Փյունիկը» նորանկախ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է։ Թիմը 14 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, 8 անգամ դարձել է գավաթակիր և 9 անգամ՝ սուպերգավաթակիր։

Ակումբի մարզադպրոցն այս տարիների ընթացքում հայկական ֆուտբոլին տվել է մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստների, ովքեր Հայաստանի ազգային հավաքականի կորիզն են կազմել։

«Փյունիկի» 30-ամյակի հետ կապված միջոցառումները կանցկացվեն առաջիկա աշնանը։