կարևոր
691 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-06 16:07

ԵՄ-ն կշարունակի Ուկրաինային զինել, որպեսզի նա չպարտվի. Բորել

ԵՄ-ն կշարունակի Ուկրաինային զինել, որպեսզի նա չպարտվի. Բորել

Եվրամիությունը չի ցանկանում, որպեսզի Ուկրաինան պարտվի Ռուսաստանի հետ հակամարտությունում, ուստի կշարունակի նրան զինել: Այդ մասին հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հանդես գալով պատգամավորների առջեւ:

«Այս խորհրդարանում ինձ ասացին, որ հարկավոր Է որքան կարելի Է ավելի արագ վերջ դնել հակամարտությանը, ինչի համար հարկավոր Է դադարեցնել Ուկրաինային զինելը: Բայց եթե ամեն բան ավարտվի միլիոնավոր փախստականներ եւ հազարավոր զոհվածներ ունեցող ավերված ու պարտված երկրով, ապա դա մենք չենք ցանկանում: Ուստի մենք պետք Է շարունակենք զինել Ուկրաինային»,-ասել Է նա: Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաեւ հայտնել Է, որ մեկ միլիարդ եվրոն, որը ԵՄ-ն հատկացրել Է ուկրաինական բանակի ռազմական օգնության ֆինանսավորման համար, «այնքան նշանակալի գումար չԷ՝ հաշվի առնելով այն, թե որքան Է ԵՄ-ն օրական ծախսում ՌԴ-ից վառելիք գնելու վրա», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: