կարևոր
1237 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-06 15:31

Թող ինձ հուղարկավորեն Կարմիր հրապարակում՝ Բրեժնևի կողքին. ԶԼՄ-ները վերհիշել են Ժիրինովսկու ցանկությունը

Թող ինձ հուղարկավորեն Կարմիր հրապարակում՝ Բրեժնևի կողքին. ԶԼՄ-ները վերհիշել են Ժիրինովսկու ցանկությունը

Ապրիլի 6-ին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է ռուս քաղաքական գործիչ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, բոլոր ութ գումարումների Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին։ Այս կապակցությամբ ՏԱՍՍ-ը ներկայացրել է քաղաքական գործչի ամենավառ հայտարարությունները:

Հատկանշական է, որ 2020-ին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում Ժիրինովսկին անդրադարձել էր իր հուղարկավորմանը՝ նշելով իր համար նախընտրելի վայրը:

«Պնդելու եմ, որ ինձ հուղարկավորեն Կարմիր հրապարակում՝ Բրեժնևից աջ: Զյուգանովը կպառկի Բրեժնևից ձախ, իսկ ես՝ աջ՝ որպես Բրեժնևից ավելի աջակողմյան հայացքների տեր մարդ... Ինձ էլ թնդանօթակառքով Կոլոնի սրահից տարեք Կարմիր հրապարակ՝ Բրեժնևի կողքին՝ որպես չբավարարված սնափառության վերջին բավարարում։ Քանի որ ես չհասա նրան, ինչին ուզում էի, ապա, հավանաբար, գոնե մահից հետո (կհասնեմ)»,-ասել էր Ժիրինովսկին:

75-ամյա Ժիրինովսկին կորոնավիրուսի պատճառով փետրվարի 2-ին տեղափոխվել է հիվանդանոց: Քաղաքական գործիչը մինչև մարտի 11-ը եղել է արհեստական կոմայում, որն անհրաժեշտ էր հիվանդի օրգանիզմի ուժերը պահպանելու համար: