17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Հայաստան կատարած այցի ընթացքում Ղրիմի պատվիրակությունը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և մեկ րոպե լռությամբ հարգել 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այդ մասին լրագրողներին հայտնել են Ղրիմի տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկուշաբթի օրը Հայաստանում բացվել են Ղրիմի օրերը, որոնց ընթացքում նախատեսված են գործարարների, հանրության հանդիպումներ, կոնֆերանսներ և ստեղծագործական խմբերի ելույթներ։
«Բազմազգ և խաղաղ Ղրիմում էթնիկ հողի վրա ժողովուրդների հալածանքների փաստերը միշտ ցավագին են ընկալվում։ Մենք վճռականորեն մերժում ենք խտրականության և բռնության ցանկացած ձև, դրանք տեղ չունեն և երբեք չեն լինի մեր հանրապետությունում»,- ասել է Ղրիմի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն։