Ի՞նչ արեց երեկվա հանրահավաքը, և նրա յուրաքանչյուր մասնակիցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան:
«1. Փաստեց, որ իրենք իրենց իշխանություն համարողներին որևէ մեկը նոր զիջումների մանդատ չի տվել։
2. Հստակ արձանագրեց, որ տարատեսակ ճնշումների, շանտաժների արդյունքում ժողովրդի թիկունքում ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանում չեն ընդունվելու
3. Միջազգային գործընկերներին ստիպեց լսել Երևանի կենտրոնից հնչող մեկ այլ, այս անգամ ոչ պարտության ձայնը։
Երեկվա հանրահավաքի արձագանքները մենք դեռ ստանալու և տեսնելու ենք։
Բավարա՞ր էր արդյոք հանրահավաքը մեր ծավալած պայքարում հաղթելու համար՝ ո՛չ։
Բավարա՞ր էր այն պայքարի նոր մեկնարկի համար՝ այո՛»։