կարևոր
664 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-06 13:09

Վերջին տուրից առաջ Գաբրիել Սարգսյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները

Վերջին տուրից առաջ Գաբրիել Սարգսյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները

Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը մոտենում է ավարտին: Վերջին տուրից առաջ Գաբրիել Սարգսյանը վաստակել է 8 միավոր և այս պահի դրությամբ կիսում է՝ 1-2-րդ հորիզոնականները գերմանացի շախմատիստ Մաթիաս Բլյուբաումի հետ: Վերջին տուրում Գաբրիելի հակառակորդն է՝ իսպանացի Ջեյմ Լատասա Սանթոսը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ հաջող են հանդես գալիս նաև Հայկ Մարտիրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, ովքեր հավաքելով 7 միավոր կիսում են 6-25-րդ հորիզոնականները:

Վերջին տուրը կսկսվի այսօր Հայաստանի ժամանակով 17:00-ին: