կարևոր
787 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-06 12:17

Այսօր իշխանությունը խոստանում է խաղաղություն, բայց ոչ մեզ, այլ Ադրբեջանին և Թուրքիային․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր իշխանությունը խոստանում է խաղաղություն, բայց ոչ մեզ, այլ Ադրբեջանին և Թուրքիային․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր իշխանությունը խոստանում է խաղաղություն։ Բայց ո՞ւմ է խոստանում այդ խաղաղությունը։ Մեզ՞։ Հայ ազգին՞։ Ոչ։ Այս իշխանությունը խոստանում է խաղաղություն Ադրբեջանին և Թուրքիային։ Նա խոստանում է, որ չի լինի հայկական այնպիսի պետություն, որի հետ դրանք ստիպված՝ ուզելով-չուզելով պետք է հաշվի նստեն։

Այս խաղաղությամբ կբացվի թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանը, երբ Հայաստանը կդառնա այդ երկու երկրների համար ոտի տակի երկիր։

Այս խաղաղությունը Ադրբեջանի համար նշանակում է Արցախի՝ որպես ինքնորոշված Հանրապետության վերացում։ Այս խաղաղությունը նշանակում է Սյունիքի ուզուրպացիա․ այն կլինի թուրք ադրբեջանական ուղիները սպասարկող շրջան․ Այդ ժամանակ թուրքերը խաղաղ կապրեն։

Այս խաղաղությունը Թուրքիայի համար նշանակում է ցեղասպանությունը մարսելը։ Մի բան, որի դեմ 100 տարի ամբողջ հայությունը և աշխարհը պայքարել է։

Այս խոսքերը ցավոք չափազանցություն չեն։ Պատմական փաստերից ու օրվա վիճակի մասին է։ Եթե կա Հայ մարդ, որ մտածում է ամենավատն արդեն անցել է, արդեն տեսել ենք, Ո՛Չ, սարսափելին դեռ չենք տեսել, սարսափելին չի էլ թակում, այլ մաս-մաս ջարդում ու զավթում է մեր դռները, տները։

Ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց չի կարելի հանձնվել դահիճին։ Այո՛, ո՛չ պատերազմին։ Թող այլևս երբեք պատերազմ չլինի, բայց դրա այլընտրանքը թուրքի ու ադրբեջանցու տակ կզելը չէ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյան

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազատության հրապարակում հրավիրել էին բազմահազարանոց հանրահավաք, որը կրում էր «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագիրը: Հանրահավաքի ավարտին մասնակիցները փակել էին Ֆրանսիայի հրապարակի 4 մուտքերը, որտեղ տեղի ունեցավ Արցախի դրոշի տեղադրման արարողություն: