20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Մեջբերումներ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի ելույթից․
- Հայաստանի իշխանության անգործության պայմաններում Ադրբեջանը լկտիացել է․ հումանիտար աղետ ու հոգեբանական տեռոր է իրականացնում Արցախում
- Երևանը խոսում է ոչ թե Արցախի անվտանգության ու պետականության, այլ միայն Արցախի ժողովրդի անվտանգության մասին:
- Հնարավոր չէ հայրենիքն աճուրդով վաճառելով լավ ապրել, որովհետև արդյունքում ապրելու տեղն էլ է վերանում։
- Ի՞նչ բանակցություն, քանի դեռ մեր տղերքը Բաքվից չեն վերադարձել, ադրբեջանական զորքն էլ Հայաստանի տարածքում է:
- Այս անտարբերության ներքո մենք որպես ազգ, որպես պետություն ավարտվելու ենք։
- Այս հանրահավաքը մեր ժողովրդի մասին է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր պետության լինել-չլինելու, մե՛ր լինել-չլինելու մասին է:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազատության հրապարակում հրավիրել էին բազմահազարանոց հանրահավաք, որը կրում էր «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագիրը: Հանրահավաքի ավարտին մասնակիցները փակել էին Ֆրանսիայի հրապարակի 4 մուտքերը, որտեղ տեղի ունեցավ Արցախի դրոշի տեղադրման արարողություն: