Մեջբերումներ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից․
- Հայաստանի լինելիության հարցը կախված է Արցախի ճակատագրից։
- Այսօր արձանագրեցինք, որ տեր ենք Հայաստանին, Արցախին, որ պատրաստենք պայքարել և պաշտպանել մեր հայրենիքը։
- Երկրի պաշտպանությունը կազմակերպելու փոխարեն օրվա իշխանությունը ժողովրդին պատրաստում է նոր զիջումների։
- Մենք պատերազմ չենք ուզում․ մեր պայքարը հանուն արժանապատիվ խաղաղության, հանուն Արցախի և Հայաստանի է։
- 2018 թ․-ին իշխանության եկած և խաղաղություն քարոզողները մեզ բերեցին դժբախտություն և նոր պատերազմ։
- Եթե Նիկոլն ուզում է, որ Հայաստանում լինի խաղաղություն, հանուն դրա նա պետք է հեռանա․ ինքը պատերազմի և պարտության սիմվոլն է։
- Հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի ապագայի հայտարարում ենք մեր նոր պայքարի սկիզբը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազատության հրապարակում հրավիրել էին բազմահազարանոց հանրահավաք, որը կրում էր «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագիրը: Հանրահավաքի ավարտին մասնակիցները փակել էին Ֆրանսիայի հրապարակի 4 մուտքերը, որտեղ տեղի ունեցավ Արցախի դրոշի տեղադրման արարողություն: