Մեջբերումներ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ելույթից․
- Սարսափելին դեռ չենք տեսել, սարսափելին չի էլ թակում, այլ մաս-մաս ջարդում ու զավթում է մեր դռները, տները։
- Հայ ազգը ոչ մեկին խաղաղություն մուրալու մանդատ չի տվել։
- Մենք առաջարկում ենք ապրել ոչ թե նվաստացած, ինպես ուզում են իշխանությունները, այլ արժանապատվորեն՝ մեր Հայրենիքին տեր կանգնելով։
- Բաքուն կանգ չի առնելու․ Սյունիքից է պահանջելու, գալու է Երևան։ Ա՛յս ապագան ԿԱ, ու այս իշխանությունը դա ամեն ձև ուզում է ապահովել։
- Հավատում եմ, որ ապրիլը մեզ համար կլինի ևս մեկ էջ բացող՝ ամենածանր պահին միավորվելու, վերանալուց փրկվելու և հայրենիքը պահելու էջ։
- Կամ կհրաժարվենք վախերի շարքից, պաշտպանելով մեր Արցախը, դիմադրելով թուրքացմանը, կամ․․․ Կամ չկա, չի լինելու։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազատության հրապարակում հրավիրել էին բազմահազարանոց հանրահավաք, որը կրում էր «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագիրը: Հանրահավաքի ավարտին մասնակիցները փակել էին Ֆրանսիայի հրապարակի 4 մուտքերը, որտեղ տեղի ունեցավ Արցախի դրոշի տեղադրման արարողություն: