կարևոր
1873 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-06 09:13

Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ․ «Իրավունք»

Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Արայիկ Հարությունյանը, իշխանական թեւի ներկայացուցիչները եւ «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները սկսել են նոր քարոզարշավ՝ ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա գաղափարների»,- այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Ինչքանով է վերը նշվածը իրականությանը մոտ, հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Արցախի նախագահի մամուլի պատասխանատու Լուսինե Ավանեսյանից, ով նկատեց. «Այդ հարցը չեմ մեկնաբանի: Իսկ եթե ընդդիմադիր ուժերը ունեն հարցեր, ապա հնարավորություն ունեն պարոն նախագահին այդ հարցերը ուղղել եւ ստանալ հստակ պատասխաններ»:

Իսկ թե ինչու է ԱՀ նախագահը հանդիպել ՀՀ առաջին նախագահ ԼՏՊ-ի հետ, տիկին Ավանեսյանը նկատեց, որ նախագահը պարբերաբար տարբեր հայացքների տեր մարդկանց հետ հանդիպում է, քննարկում Արցախի հետ կապված մտահոգ հարցեր, ու սա նման հանդիպումներից մեկն էր ընդամենը:

Կարճ ասած, ոչ մի հստակեցում: Այսինքն, մտավախությունները, որ այդ հանդիպման ժամանակ ԼՏՊ-ն Արայիկ Հարությունյանին իր սին գաղափարներն է քարոզել, մնում են օրակարգում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում