Հանրապետությունում ապրիլի 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-7-ը ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:
Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը սպասվում է անձրև։ Գիշերը կդիտվի +12, ցերեկը՝ +21, երեկոյան՝ +18 աստիճան ջերմություն։