կարևոր
766 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-05 17:49

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 493 միլիոնը

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 493 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 5-ի առավոտվա դրությամբ կազմել Է 493 միլիոն 675 հազար 018: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 169 հազար 931 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան:

Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 81 միլիոն 495 հազար 644 եւ 997 հազար 127, Հնդկաստանում՝ 43 միլիոն 029 հազար 839 եւ 521 հազար 416, Բրազիլիայում՝ 30 միլիոն 15 հազար 357 եւ 660 հազար 570, Ֆրանսիայում՝ 26 միլիոն 218 հազար 724 եւ 143 հազար 699 , Մեծ Բրիտանիայում՝ 21 միլիոն 522 հազար 955 եւ 166 հազար 378, Գերմանիայում՝ 21 միլիոն 769 հազար 26 եւ 130 հազար 713:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը ապրիլի 5-ի առավոտվա դրությամբ կազմել Է 792,7: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3016, Հնդկաստանում՝ 371, Բրազիլիայում՝ 3069, Ֆրանսիայում՝ 2177, Մեծ Բրիտանիայում 2420, Գերմանիայում՝ 1551 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: