29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Մարդու իրավունքների լիազոր Տատյանա Մոսկալկովան հաստատել Է, որ Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել 86-ը 86-ով ձեւաչափով:
«Հաստատում եմ, որ 86-ը 86-ով ձեւաչափով փոխանակությունը կայացել Է»,-նա հայտնել Է ՌԻԱ Նովոստիին: Ցուցակում նաեւ ներառվել են «Ռոսատոմ»-ի աշխատակիցները, սակայն հետագայում ուկրաինական կողմը նրանց բացառել Է:
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ գերիների թվում եղել են եւս ավելի քան տասը ռուսաստանցի նավաստիներ, սակայն նրանց դեռ վերադառնալու հնարավորություն չեն տալիս: Բացի այդ, Մոսկվան աշխատում Է 90 հեռավար վարորդների վերադարձման ուղղությամբ: Նախօրյակին պաշտպանության նախարարությունը Մարիուպոլում գտնվող ուկրաինացի զինվորականներին, ազգայնականներին եւ օտարերկրյա վարձկաններին առաջարկել Է՝ դադարեցնել դիմակայությունը եւ քաղաքից հատուկ միջանցքով դուրս գալ Կիեւի կողմից վերահսկվող Զապորոժիեի կողմը: