Ապրիլի 4-ին ժամը 21:29-ին 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Խանին բաղ 1 հասցեում գտնվող «Արարատ-Գոհար» ռեստորանային համալիրի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել՝ նախնական տվյալներով այրվում է փայտե տնակ, հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Կանչի վայր մեկնած հրդեհը մեկուսացվել է ժամը 21:40-ին, մարվել`ժամը 22:19-ին: Հրդեհը մարելուց և անհրաժեշտ կանխերգելիչ միջոցառումներն իրականացնելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր:
Հրդեհի հետևանքով լրիվությամբ այրվել է թիթեղյա ծածկ և մոտ 15x40մ չոր խոտ ու թփեր:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ պետական ծառայության ՊՀ և ՏԱ տեսչությունը: