26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Հայաստանի ֆուտբոլի կանանց Մ-19 հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում 0։8 հաշվով պարտվել է Սլովակիայի այդ տարիքային ընտրանուն։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, սլովակցի ֆուտբոլիստուհիները 47 հարված են կատարել Հայաստանի հավաքականի դարպասին։ Մերոնք պատասխանել են ընդամենը մեկ արվածով։ Ի դեպ, առաջին խաղակեսում մրցակիցը խփել է ընդամենը մեկ, իսկ ահա երկրորդում՝ յոթ գոլ։
Հայաստանի ֆուտբոլի կանանց Մ-19 հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի ապրիլի 8-ին։ Այդ օրը մեր թիմը կմրցի Վրաստանի Մ-19 հավաքականի հետ, որն այսօր հանդիպելու է Անդորայի հետ։