կարևոր
1027 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-05 15:40

ՀՅԴ Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտե․ Համազգային դիմադրությամբ տեր կանգնենք մեր հայրենիքին

ՀՅԴ Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտե․ Համազգային դիմադրությամբ տեր կանգնենք մեր հայրենիքին

Վերջերս տարածաշրջանում առաջացած անկայուն վիճակից օգտվելով՝ Ադրբեջանը կրկին իր սադրիչ գործողութիւններն է իրականացնում Արցախում, նպատակ ունենալով՝ Արցախը հայաթափելու և ի վերջո իր հայաջնջման վաղեմի ծրագիրն իրականացնելու:

«Ցաւօք, ՀՀ իշխանութիւնը, որը բազմաթիւ անգամներ ապացուցել է, որ չի կարողանում պաշտպանել հայ ժողովրդի, Ացախի եւ Հայաստանի շահերը, այս ամէնի դիմաց, կառչելով «խաղաղութեան դարաշրջան» թրքահաճոյ գաղափարին, ընդունելի է համարում բանակցային սեղանին դրւած ադրբեջանական ու թուրքական բոլոր նախապայմանները: Զիջումներով եւ անձնատւողական վարքագծով իշխող ներկայ վարչախմբի միակ նպատակը իշխանութեան երկարաձգումն է՝ ի հեճուկս հայրենի ժողովրդի անվտանգութեան ու լինելութեան:

Այսօր ազգովի՝ Հայաստան, Արցախ եւ Սփիւռք, դարձեալ կանգնած ենք մեր ուժերի գերլարման հրամայականի դէմ յանդիման, որպէսզի համազգային դիմադրութեամբ կատարենք մեր հայրենատիրութիւնը: Այս օրհասական պահերին խիստ հարկաւոր է մի կողմ դնելով արցախեան 44-օրեայ պատերազմից եւ դրանից յետոյ մեր մէջ առաջացած հիասթափութիւնը, յանուն հայրենի հողի պաշտպանութեան եւ այդ ճանապարհին ընկած հերոսների, տէր կանգնենք Արցախին ու Հայաստանին:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Իրանի կառոյցը՝ իր ողջ ներուժով, Արցախի եւ Հայաստանի կողքին է, հայ զինւորի եւ հայկական բանակի կողքին է: Ճգնաժամային այս պահին, մեր անվերապահ զօրակցութիւնն ենք յայտնում Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանական ընդդիմութեան նախաձեռնած ապրիլ 5-ին կայանալիք հանրահաւաքին ու դրան յաջորդող դիմադրական բոլոր քայլերին:

Վերականգնենք ու վերակերտենք մեր յաղթական երթը, մեր յստակ ՈՉ-ը արձանագրելով բոլոր ձեւաչափերով զիջումներին եւ պարտւողական քաղաքականութիւններին:

Ազգովի դիմադրելով պաշտպանենք Արցախը, պաշտպանենք Հայաստանը»:

ՀՅԴ Հարաւային Իրանի Կեդրոնական Կոմիտէ