կարևոր
2365 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-05 15:30

Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Hyundai-ն ու Lada Priora-ն․ կան վիրավորները

Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Hyundai-ն ու Lada Priora-ն․ կան վիրավորները

Այսօր, ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 11։00-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Lada Priora մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-ճակատի բախվել Hyundai մակնիշի ավտոմեքենային։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 մարդ, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյանի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։