17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը հաստատել է 2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի որակավորման համակարգը և քաշային կարգերը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան ՄՕԿ-ի հետ համատեղ մշակել է Փարիզի խաղերի մասնակցության ընթացակարգը: Հաստատվել են նաև տղամարդկանց յոթ և կանանց վեց օլիմպիական քաշային կարգերը: Դրանք են․ տղամարդիկ՝ 51 կգ, 57 կգ, 63,5 կգ, 71 կգ, 80 կգ, 92 կգ և գերծանր քաշ, կանայք՝ 50 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 66 կգ, 75 կգ քաշային կարգեր:
Ի դեպ, անցած տարի Տոկիոյում կայացած օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցումներն անցկացվել են տղամարդկանց ութ և կանանց հինգ քաշային կարգերում: