կարևոր
982 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-05 14:24

Մենք Գլենդելում հավաքվել էինք հաջակցություն Երևանում այսօր կայանալիք հանրահավաքի. ՀՅԴ-ական գործիչ

Մենք Գլենդելում հավաքվել էինք հաջակցություն Երևանում այսօր կայանալիք հանրահավաքի. ՀՅԴ-ական գործիչ

Արցախը կանգնած է ճակատագրական վտանգների առջեւ, Արցախը շրջափակված է, Ալիեւը նոր կապիտուլյացիոն պայմանագիր է ներկայացրել Հայաստանին՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամ Վիգեն Սոսիկյանը:

«Նաեւ գիտենք, ըստ Նիկոլ Փաշինյանի, որ նա իր համաձայնությունն արդեն տվել է այդ համաձայնագրին, որ իրենք կոչում են խաղաղության պայմանագիր: Մենք նաեւ գիտենք, որ Ադրբեջանն աշխատում է Թուրքիայի հետ համագործակցաբար: Այսինքն մենք այսօր գտնվում ենք ճակատագրական վտանգի առջեւ: Եթե չկարողանանք կանխել կապիտուլյացիայի այս պայմանագիրը, մենք կգտնվենք նոր ցեղասպանության վտանգի առջեւ: Սա խաղաղության պայմանագիր չէ, կապիտուլյացիայի պայմանագիր է»,-ասաց նա:

Անդրադառնալով նախօրեին Գլենդելում տեղի ունեցած բողոքի ակցիային եւ դրա նպտակներին, Վիգեն Սոսիկյանն ասաց. «Նապատկներից մեկը կանխելն է որեւէ տեսակի համաձայնություն այս իրավիճակում, որը վտանգում է արցախահայությանը: Երկրորդ նպատակը, մենք հավաքվել էինք ի աջակցություն Երեւանում այսօր կայանալիք հանրահավաքին: Մենք երեւանցիների հետ ենք, ուզում ենք իմանա Հայաստանի ժողովուրդը, որ մենք իրենց կողքին ենք: Մենք էլ պատրաստ ենք կագնել Արցախի ժողովրի կողքին եւ ընդդեմ դավաճանական ծրագրերի, որոնք սպառնում են մեր ազգային շահերին»:

Հարցին, թե իր կարծիքով ինչ կտա հանրահավաքը, նա պատասխանեց. «Այդպես չէ, որ մեկ հանրահավաքով պետք է ամեն ինչ փոխվի: Սա պայքար է, որը պետք է լինի յուրաքանչյուր հայի պայքարը: Հանրահավաքները մեկնարկ են նոր ակցիաների, նոր գործողությունների»:

ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ շուրջ 300-400 մարդ է մասնակցել ակցիային, որի ժամանակ վանկարկել են «Ազգ-բանակ-հաղթանակ», «Դավաճան-դավաճան»:

«Ակցիան կոչ էր, որ պետք է զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին»: