կարևոր
727 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-05 15:14

Լեհաստանը հայտնել է փետրվարի 24-ից Ուկրաինայից ավելի քան 2,5 մլն փախստականների ժամանման մասին

Լեհաստանը հայտնել է փետրվարի 24-ից Ուկրաինայից ավելի քան 2,5 մլն փախստականների ժամանման մասին

Ուկրաինացի փախստականների թիվը, որոնք Լեհաստան են ժամանել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելու պահից, գերազանցել Է 2,5 միլիոնը: Ապրիլի 5-ին այս տվյալները բերված են Twitter-ում հանրապետության սահմանապահ պահապանության ծառայության Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայից Լեհաստան Է ժամանել արդեն 2,5 միլիոն մարդ»,- նշված Է հաղորդագրության մեջ: «Երեկ՝ ապրիլի 4-ին, սահմանապահ պահպանության աշխատակիցները ձեւակերպել են 18,5 հազար ժամանող, ինչը 17 տոկոսով քիչ Է մեկ օր առաջ արձանագրված ցուցանիշների համեմատությամբ (22,3 հազար): Այսօր մինչեւ 07:00-ն (Երեւանի ժամանակով՝ 09:00-ն - ծանոթ. խմբ.) 3,8 հազար, աճը՝ 11 տոկոս»,- նշված Է տեքստում:

«Փետրվարի 24-ից Լեհաստանից Ուկրաինա Է մեկնել 471 հազար մարդ»,- տեղեկացրել են սահմանապահները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: