01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի ապրիլի 5-ին խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքին: Այս մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին: Մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, մասնակցելու է ոչ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական ավանդ ունեցող մարդ, այլ մասնակցելու է որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի»,- ասել է Աշոտյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5-ին, ժամը 18:30-ին հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում: