կարևոր
988 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-05 13:12

Եթե նույնիսկ ստորագրենք խաղաղության պայմանագիր․ ապա ՌԴ-ն կարող է 2 տարի անց վերադառնալ. Զելենսկի

Եթե նույնիսկ ստորագրենք խաղաղության պայմանագիր․ ապա ՌԴ-ն կարող է 2 տարի անց վերադառնալ. Զելենսկի

Ռուսական բանակը կրկին կարող է պատերազմ սկսել Ուկրաինայի հետ, նույնիսկ եթե կնքվի խաղաղության պայմանագիր: Պետք է միշտ պատրաստ լինել Ռուսաստանի Դաշնության հարձակումներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է korrespondent.net-ը։

«Մենք հասկանում ենք, որ եթե նույնիսկ ստորագրենք ամենահզոր պայմանագիրը Ռուսաստանը կարող է երկու տարի անց վերադառնալ, և եթե ընդունենք դա, ապա կվարվենք համապատասխանաբար», - ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը ռուսական կողմին ասել է, որ Ուկրաինան չի վստահում Ռուսաստանի Դաշնության երաշխիքներին։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: