կարևոր
2029 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-05 12:35

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Խնածախ ավտոճանապարհին

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Խնածախ  ավտոճանապարհին

Ապրիլի 4-ին ժամը ժամը 18:35-ին ԱՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Խնածախ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ նախնական տվյալներով ավտոմեքենա է գլորվել ձորը:

Ժամը 18:36-ին ԱԻ պետական ծառայության, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման, հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է դեպքի վայր:

Տեղ հասնելուց պարզվել է, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչը՝ իր վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10-15մ խորությամբ, գլորվել ձորը: Ավտոմեքենայում մարդ չի եղել` տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են կանխարգելիչ գործողություններ, փակել գազի բալոնի փականը և վերադարձել մշտական տեղակայման վայր: