կարևոր
592 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-05 12:27

ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը չի կարող կիրառվել Վանաձորում. Արսեն Բաբայան

ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը չի կարող կիրառվել Վանաձորում. Արսեն Բաբայան

Իշխանությունը ՏԻՄ մասին օրենքի վերջին փոփոխության համար, իբրև հիմնավորումներ նշել է, թե Վանաձոր համայնքի ղեկավար չունենալու պատճառով անհնար է դարձել պայմանագրերի կնքումը աղբահանության և այլ ծառայություններ մատուցող ընկերությունների հետ և, որպեսզի հնարավոր լինի կնքել այդ պայմանագրերն ու վճարել դրանց համար, իբր անհրաժեշտ է քաղաքապետի պաշտոնակատար նշանակել, ինչն էլ իրենք պատրաստվում են անել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Արդեն երկու ծավալուն հրապարակմամբ մանրամասն հիմնավորել եմ, թե ինչու այդ օրենքի փոփոխությունը չի կարող կիրառվել Վանաձորի դեպքում:

Այժմ կխոսեմ պայմանագրերի կնքման ու դրանց համար վճարման անհնարինության մասին:

Ըստ օրենքի Համայնքի բյուջեն հաստատում է Ավագանին, իսկ ընթացիկ տարվա բյուջեն Ավագանու կողմից հաստատված չլինելու դեպքում տվյալ տարվա համար հաստատված է համարվում նույն համայնքի նախորդ տարվա բյուջեն: Սրա տրամաբանության հիմքում ընկած է այն արդարացի մոտեցումը, որ նույն համայնքն է, նույն եկամուտներով և նույն ծախսերով, ուստի հնարավոր է որպես ծայրահեղ միջոց կիրառել նախորդ փորձը:

Օրենքի այս պահանջից ելնելով Վանաձորի համար ընթացիկ տարվա բյուջեն չի կարող նախորդ տարվա համամասնությամբ հաստատված համարվել, քանի որ նախորդ տարում Վանաձոր խոշորացված համայնք գոյություն չի ունեցել: Վանաձորում նախորդ տարի կատարվել է համայնքի խոշորացում, միացվել են այլ համայնքներ և այդպիսով ստեղծվել է լրիվ նոր խոշորացված համայնք, որն էլ, բնականաբար, ենթադրում է նոր եկամուտներ և նոր ծախսեր: Բացի այն, որ փաստացի ծախսերն ու եկամուտները չեն կարող նույնական լինել, նաև իրավաբանորեն գործ ունենք միանգամայն նոր համայնքի հետ, որը չունի նախորդ բյուջե և ով կփորձի Վանաձոր խոշորացված համայնքի առկա բյուջեից ծախսեր կատարել՝ կկատարի հանցագործություն»: