Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր ԱԺ 214 դահլիճում գումարել է հերթական նիստ: Այսօր կքննարկվեն հետևյալ հարցերը.
1. Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետեւյալ նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու մասին.
1) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Հիմնական զեկուցող` Աղվան Վարդանյան, հարակից զեկուցող(ներ)` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյան
2) ա) «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
բ) «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին։ Հիմնական զեկուցող` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյան, հարակից զեկուցող(ներ)` Լիլիթ Ստեփանյան