կարևոր
751 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-05 11:41

Ինչու հայ որոշ գործիչների չեն սիրում Ադրբեջանի ու ՀՀ իշխանությունները հավասարապես․ թուրքագետ

Ինչու հայ որոշ գործիչների չեն սիրում Ադրբեջանի ու ՀՀ իշխանությունները հավասարապես․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյան գրում է․

«Տրամաբանական վարժություն այն մասին, թե ինչու հայ որոշ գործիչների չեն սիրում Ադրբեջանի ու ՀՀ իշխանությունները հավասարապես

Արդեն մի տարուց ավելի է՝ գործում է մեր «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը, որը, ի շարս այլ ծրագրերի, ակտիվորեն աշխատում է հայ հանրության (Հայաստանում և Սփյուռքում) շրջանում Հայաստանի իրական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկման աշխատանքներով։

Անցնող տարվա ընթացքում մեր ՀԿ-ն ընդհանրապես և նրա համահիմնադիրներին առանձին-առանձին թիրախավորել են երկու տարբեր խմբեր՝ Ադրբեջանի/Թուրքիայի մեդիալրատվականները և ՀՀ դե ֆակտո կոլաբորացիոնիստական իշխանության ներկայացուցիչներն ու նրանց քարոզիչները։ Հասկանալու համար այս պարադոքսը, կատարենք տրամաբական երեք քայլ։

Առաջին. մեր աշխատանքը քննադատում են Ադրբեջանում և այնտեղ նույնիսկ կոչ են անում ադրբեջանական հատուկ ծառայություններին ուշադիր հետևել մեզ ու մեր տեղաշարժերին (տե՛ս օր.՝ https://www.facebook.com/photo/?fbid=10224257454614298)։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը Հայաստանի թշնամին է և նպատակ ունի թուլացնել ու ոչնչացնել մեր պետությունը, ապա կարելի է ասել, որ մեր դեմ աշխատանքը ևս այդ նպատակն ունի։ Այլ բառերով՝ եթե մեր պետության թշնամին գործում է մեր դեմ, ապա մենք անում ենք մի բան, որ դեմ է Ադրբեջանին և օգնում է Հայաստանին։ 

Այս պարզ տրամաբանական հնարքն անելուց հետո անցնենք երկրորդ քայլին. մեզ քննադատում և մեր մասին ապատեղեկատվություն են տարածում նաև ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությանը սպասարկող մեդիառեսուրսները։ Այստեղից հետևություն, որ մեր գործունեությունը վնասում է ՀՀ կապիտուլանտներին։

Չչարաշահենք մեր ընթերցողի համբերությունը և անենք վերջին քայլը. եթե մեր աշխատանքը վնասում է Ադրբեջանին և օգնում է Հայաստանին, ու դրա համար էլ մեզ թիրախավորում են Ադրբեջանում, և միաժամանակ օգնում է Հայաստանին ու վնասում է թուրքամետների իշխանությանը, ուրեմն վերջիններիս ու Ադրբեջանի շահերը համընկնում են։ 

Նույն կերպ ադրբեջանցիների և կապիտուլիանտների կողմից հավասարապես թիրախավորվում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ազգային գործիչները և ցանկացած ծրագիր ու նախաձեռնություն, որը կարող է նպաստել Հայաստան պետության վերականգմանը։ Հենց սա է պատճառը նաև, որ արդեն մի քանի օր է՝ ընդդիմության ապրիլ 5-ի ցույցը ամեն հնարավոր ճանապարհով քննադատվում/ծաղրվում է թե՛ մեր թշնամի երկրներում, թե՛ կապիտուլիանտի խմբավորման ու մեդիակայսրության կողմից։

Սա արդեն իսկ բավական է, որպեսզի վաղը Հայաստանի պետության շահերը պաշտպանելու պատրաստ մարդիկ լինեն Օպերայի հրապարակում, որպեսզի թույլ չտան թուրքերին ու թուրքամետներին վերջնական նվաճել Հայաստանը։ 
Պահի լրջությունը նաև պարտավոր է հասկանալ ընդդիմությունը»։