կարևոր
565 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-05 11:20

Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է գերեվարված հայ զինծառայողների ազգականներին

Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է գերեվարված հայ զինծառայողների ազգականներին

Մարտի 29-ին դեսպան Թրեյսին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ ներկա էին և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն էին, այդ թվում՝ հրադադարի մասին 2020թ․ նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, և Ժնևյան կոնվենցիան։

Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն»։