16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Հայաստանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Իսրայել Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Իր ուղերձում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ 30 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունները նոր մեկնարկ են հաղորդել հայ-իսրայելական համագործակցությանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ վերջին երեք տասնամյակները մատնանշվել էին բազմաթիվ կարևոր իրադարձություններով, և երկու ժողովուրդների միջև առկա ընդհանուր ներուժը դեռևս լիարժեք չի դրսևորվել։ Նա վստահություն է հայտնել, որ ապագա համագործակցությունը կլինի փոխադարձ վստահությամբ և հարգանքով։
Իր նամակում, Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը նշել է, որ իսրայելա-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը նոր հնարավորություն է տալիս ամփոփելու մեր ընդհանուր ձեռքբերումները և նայելու առաջ՝ համագործակության տարբեր ոլորտներում մեր միասնական նպատակներն իրականացնելու համար։
Իսրայելի արտաքին գործերի նախարարը կարևորել է մեր երկու երկրի բաց և ուղիղ երկխոսության առկայությունը և վստահություն հայտնել զարգացնելու համագործակցությունը՝ ողջ ներուժն իրացնելու համար»։