կարևոր
1306 դիտում, 7 ամիս առաջ - 2022-04-05 10:06

Գլխավոր դատախազը կգա խորհրդարան. հաշվետվությունն ԱԺ-ում է. «Ժողովուրդ»

Գլխավոր դատախազը կգա խորհրդարան. հաշվետվությունն ԱԺ-ում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել Գլխավոր դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի դրվագներ է առանձնացրել ներկայացրած տվյալներից: Ըստ այդմ, 2021 թվականին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 950 դեպք, որոնցից 105-ը՝ կաշառք ստանալու, 80-ը՝ կաշառք տալու, ընդ որում՝ 2020 թվականի համեմատ՝ էական փոփոխություններ են եղել. այդ տարի կաշառք ստանալու դեպքերը եղել են 85, ստանալունը՝ 55: 2021-ին պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման 129 դեպք է եղել՝ նախորդ տարվա 160-ի համեմատ։ Այստեղ նվազում ենք արձանագրել:

Փողերի լվացման վերաբերյալ 2021 թվականի ընթացքում նախապատրաստվել է 22, իսկ 2020 թվականին՝ 14 նյութ, որոնցից 21-ով հարուցվել է քրեական գործ, իսկ մեկով քրեական գործի հարուցումը մերժվել է: Հաշվետվության մեջ ըստ ոլորտների նաեւ առանձնացված են, թե ում է մեղադրանք առաջադրված, ըստ այդմ՝ Զինված ուժերի ոլորտում մեղադրանք է առաջադրվել 1 նախկին փոխնախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, նրա տեղակալի, հրետանու պետին, զորամասերի, գումարտակի հրամանատարների եւ այլն:

Զինված ուժերում առաջադրված մեղադրանքներից շատերն ուղիղ կերպով կապված են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ, քանի որ այդ գործով քննություն է ընթանում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում