կարևոր
862 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-05 09:22

«Հա­կա­նի­կո­լա­կան կոն­սո­լի­դա­ցի­ան Ար­ցա­խի փրկու­թյան ու ՀՀ-ում պե­տու­թյուն ունե­նա­լու կոն­սո­լի­դա­ցիա է». «Փաստ»

«Հա­կա­նի­կո­լա­կան կոն­սո­լի­դա­ցի­ան Ար­ցա­խի փրկու­թյան ու ՀՀ-ում պե­տու­թյուն ունե­նա­լու կոն­սո­լի­դա­ցիա է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ապրիլի 5-ին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հրավիրում են հանրահավաք։ «Ծանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։ Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։ Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։ Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը։ Ժողովրդի գլխին կախված նոր սպառնալիքները մտնելու են յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ընտանիք։ Այս ընթացքը պետք է կասեցնել»,- ասված է խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ:

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի խոսքերով, այս հանրահավաքը փաստացի՝ ՀՀ-ի ու Արցախի ներկա պետականազրկման գործընթացներին դիմագրավելու օրակարգ ունի: «Մի երկրում, ուր դավադիր պատերազմից հետո հանրության մի զգալի մասը չգնաց ընտրություններին, իսկ գնացողների մի շոշափելի մասը ընտրեց ներկա կապիտուլ յանտին, դա հեշտ գործ չէ։

Սակայն թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրությունը պետք է հասկանան, որ հականիկոլական կոնսոլիդացիան հակաադրբեջանական կոնսոլիդացիա է, Արցախի փրկության ու ՀՀ-ում պետություն ունենալու կոնսոլիդացիա է, հայի՝ հայ մնալու և ոչ թե գաղթական դառնալու կոնսոլիդացիա է, ուստի այլընտրանք չկա։ Օրակարգը շատ հստակ է. կա՛մ Նիկոլը երկիրը կպետականազրկի ու Արցախը երկրորդ արարով կհանձնի Ադրբեջանին, կա՛մ մենք, նաև մեր դաշնակիցների աջակցությամբ, սակայն առաջնահերթ մեր կամքի ու ջանքի զորու, կունենանք պետություն, որը սպասարկու չէ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Ղևոնդյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում