26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը հաստատել է «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի մրցումների ձևաչափը և նախնական ժամանակացույցը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Առաջիկայում ՄՕԿ-ի պաշտոնական կայքում կհրապարակվի ամառային խաղերի համար ազգային օլիմպիական կոմիտեների և մարզիկների ընտրության բոլոր հնարավոր ուղիները։
Հատուկ ուշադրություն է դարձվելու օլիմպիական ծրագրում արդեն տեղ գտած մարզաձևերին՝ ժայռամագլցում, սքեյթբորդինգ, բրեյքդանս և BMX ֆրիսթայլ:
2024թ. մարտ – հունիս ամիսների ընթացքում կվիճարկվեն այդ մարզաձևերի օլիմպիական ուղեգրերը:
Կազմկոմիտեն հաստատել է մրցումների մեկնարկի և ավարտի ժամանակացույցը: Այն ծրագրված է այնպես, որ բոլոր մարզիկ -մարզուհիները կարողանան մասնակցել բացման և փակման հանդիսավոր արարողություններին։
ՄՕԿ-ի գործկոմը համաձայնեցրել է նաև բռնցքամարտի և ծանրամարտի մրցաշարերի քաշային կարգերը։ Այդ որոշման համաձայն պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական ռինգ դուրս կգան հավասար թվով տղամարդիկ և կանայք:
Փարիզում մրցումները կսկսվեն բացման արարողությունից երկու օր շուտ: 19 օրվա ընթացքում 32 մարզաձևերում կխաղարկվի պարգևների 329 հավաքածու: