կարևոր
1111 դիտում, 3 ամիս առաջ - 2022-04-04 17:23

Լավրովը Բուչայում ստեղծված իրավիճակը «բեմադրություն» է որակել

Լավրովը Բուչայում ստեղծված իրավիճակը «բեմադրություն» է որակել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի Բուչա քաղաքում ստեղծված իրավիճակը «ֆեյքային գրոհ» է որակել։ Նրա խոսքով, այնտեղ կազմակերպվել է բեմադրություն, որն ավելի ուշ բոլոր ալիքներով և սոցիալական ցանցերով տարածվել է  Ուկրաինայում և Արևմուտքում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Օրերս հերթական ֆեյքային գրոհն է իրականացվել Կիևի մարզի Բուչա քաղաքում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները հեռացել են այնտեղից՝ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Մի քանի օր անց այնտեղ բեմադրվել է բեմադրություն, որը տարածվել է բոլոր ալիքներով և սոցիալական ցանցերով Ուկրաինայի ներկայացուցիչների և նրանց արևմտյան հովանավորների կողմից»,- հայտարարել է Լավրովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ բանակցություններում։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ռուս զինվորականներն ամբողջությամբ լքել են քաղաքը մարտի 30-ին։

«Մարտի 31-ին (Բուչայի) քաղաքապետը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ ամեն ինչ կարգին է, և երկու օր անց մենք տեսանք, թե ինչպես են փողոցներում կազմակերպվում բեմադրությունը, որն այժմ փորձում են օգտագործել հակառուսական նպատակներով»,-հավելել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Մոսկվան Բուչայում տիրող իրավիճակը դիտարկում է որպես միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող սադրանք, և պահանջելու է, որ Բրիտանիան, որը նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, այս թեմայով հանդիպում կազմակերպի։