կարևոր
1579 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-04 17:15

Խոշոր հրդեհ՝ երևանյան տան տանիքում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ՝ երևանյան տան տանիքում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Ապրիլի 4-ին, ժամը 13։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սերո Խանզադյան փողոցի չբնակեցված տներից մեկի տանիքում։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեգործական փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին, մարվել՝ 14:09-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 100 քմ) և տան մոտակայքում՝ 100 քմ տարածքում, աղբ և բուսածածկույթ: