կարևոր
1780 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-04 16:29

Բախվել են Mercedes-ն ու Honda-ն․ վթարի պատճառը այլ մեքենայի կողմից վթարային իրավիճակի ստեղծումն է

Բախվել են Mercedes-ն ու Honda-ն․ վթարի պատճառը այլ մեքենայի կողմից վթարային իրավիճակի ստեղծումն է

Այսօր, ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ու մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի գնդի պարեկները, Mercedes-ի վրայից հանել էին ղազախական համարանիշները, սակայն պարեկների գործողությունների արդյունքում համարանիշները դրվեցին տեղը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար, ապա դիմել փախուստի, սակայն քաղաքացիները հայտնաբերել են նրան։