կարևոր
1846 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-04 15:48

Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում անցկացվելիք զորավարժություններին

Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում անցկացվելիք զորավարժություններին

Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում անցկացվելիք «EFES-2022» զորավարժություններին: Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի էջում:

Հրապարակված հայտարարությունում ասվում է, որ նախքան զորավարժությունների մեկնարկը, Ադրբեջանում ծառայություն իրականացնող թուրքական բանակի հրահանգիչների խումբն Ադրբեջանի զինուժի հետ կանցկացնի տարբեր տեսակի վարժանքներ:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի նշում, թե երբ են մեկնարկելու «EFES-2022» զորավարժությունները: