Չինաստանի պետական լրատվամիջոցները հայտնել են վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19-ով վարակման 13 հազար նոր դեպքի մասին, որոնց թվում գրանցվել է «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ, գրում է Bloomberg-ը։
Նշվում է, որ 13 հազարից 12 հազարը եղել են ասիմպտոմատիկ։ Ըստ տեղական իշխանությունների՝ նոր տարբերակը գալիս է «օմիկրոն»-ի BA.1.1 ճյուղից, մինչդեռ այն չի համընկնում նախկինում հայտնաբերված կորոնավիրուսային այլ տարբերակների հետ:
Ինչպես նաև նշվում է, որ ամբողջ Շանհայը ներկայումս փակ է, քանի որ կորոնավիրուսի դեպքերն ավելացել են, և 25 միլիոն մարդ գտնվում է ինչ-որ ձևով կարանտինի մեջ: