կարևոր
2200 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-04 15:10

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկով զբաղեցրել է 5-րդ տեղը։ Մեր թիմը ստացել է վարկանիշային 88 միավոր։ Թիմային հաշվարկով առաջին տեղը գրավել է Ադրբեջանի հավաքականը։

Վերջինս առաջինն է ճանաչվել նաև մեդալների ընդհանուր քանակով՝ 8։ Այնուհետև գալիս են Թուրքիան՝ 7 մեդալ, Վրաստանը՝ 5, Հունգարիան և Հայաստանը՝ 4-ական։