կարևոր
1816 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-04 14:57

Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է

Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո, հայտնում է ՀՀ ՊՆ-ը։