կարևոր
610 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-04 14:30

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 208 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 208 նոր դեպք

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 208 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 685 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է երկու հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 5 184 թեստ, այստեղից 3 587-ը արագ, իսկ 1 597-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 4,01 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 2,82 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 2,23 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 649 430 դեպք, որից 1 628 643 հիվանդ ապաքինվել է, 16 758-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 861 953 մարդ, օրեկան 9։

Երեկ, ապրիլի 3-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 217 նոր դեպք, ապաքինվել է 592 պացիենտ, մահացել է հինգ մարդ: