20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Փետրվարի 24-ից ապրիլի 4-ն Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել են մոտ 18 300 մարդ։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։
Հաղորդվում է նաև, որ ուկրաինական զինուժը շարքից հանել է հակառակորդի 147 ինքնաթիռ, 134 ուղղաթիռ, 647 տանկ, 1844 մարտական զրահապատ մեքենա, 330 հրետանային համակարգ, 54 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 107 ռեակտիվ համակարգ, 76 ցիստերն՝ վառելիքաքսուքային նյութերով, 92 անօդաչու, 7 նավ/մոտորանավակ, 1273 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 25 միավոր հատուկ տեխնիկա, օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգի 4 արձակման կայան: